Երեւանում Իրանի Իսլամական Հանրապետությանը կից մշակույթի կցորդի գրասենյակը  հրատարակել է բազմաթիվ ասացվածքների գիրք, որոնք օգտագործվում են ինչպես պարսկերենում, այնպես էլ հայերենում: Այդ մասին է հաղորդում է իրանական լրատվական Tasnim գործակալությունը: «Հայ-իրանական ընդհանուր ասացվածքներ» գրքում ընդգրկված են 441 հայ-պարսկական ասացվածքներ: Գիրքը հիմնականում հրապարակվել է ուսումնասիրողների պահանջները բավարարելու համար, սակայն այն հասանելի կլինի նաեւ Իրանի եւ Հայաստանի ակադեմիական կենտրոններում, որոնք զբաղվում են պարսկերենի ուսումնասիրմամբ:

Նշենք, որ Թեհրանն ու Երեւանը վաղեմի բարեկամական հարաբերություններ ունեն տարբեր բնագավառներում, այդ թվում նաեւ քաղաքական ու մշակութային: Իրանի նախագահ Հասան Ռուհանին օգոստոսին պաշտոնին անցնելու հաջորդ օրն արդեն հայտարարեց, որ Թեհրանը կկենտրոնացնի ուժերը Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: Նա նաեւ նշել է երկու երկրների միջեւ մշակությային ընդհանրության մասին: