«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» իրավական, լրատվական կայքը ներկայացրել է հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպը ներկայացնող նոր տեսանյութ:
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը պատմել է, որ հայտնի խնջույքից հետո Ավետիք Բուդաղյանը Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայով վերադառնում է Գորիս:
Ըստ քրեական գործի տվյալների՝ Սուրիկ Խաչատրյանը քնած է եղել ավտոմեքենայում եւ չի էլ իմացել որ իր թիկնապահը վիճաբանության մեջ է մտել Ավետիք Բուդաղյանի հետ եւ երկու անգամ հարվածել վերջինիս:
«Նախ տրամաբանությունից զուրկ է մտածել, որ սահմանափակ տարածության մեջ երկուսը բավականին սուր վիճաբանության մեջ մտնեն, իսկ երրորդ անձը չլսի: Երկրորդ՝ բացարձակապես անհեթեթ է, որ թիկնապահ Զարզանդը կարող է իր շեֆի հյուրի հետ վիճաբանության մեջ մտնել եւ ծեծել նրան՝ առանց վերջինիս գիտության կամ անմիջական հրահանգի: Եվ երրորդը, այն որ Սուրիկ Խաչատրյանն է իրականում հարվածներ կամ հարվածների մի մասը հասցրել, նաեւ հաստատվում է նրանով, որ եղբայրները, ինչն արձանագրված է նաեւ քրեական գործում, մասնավորապես Արտակ Բուդաղյանը, դեպքի առընչությամբ հենց Սուրիկ Խաչատրյանի հասցեին էր արտահայտություններ անում: Սա արդեն վերջին մեխն է խփում այդ հիմար վարկածի դագաղի մեջ»,- պարզաբանում է Հայկ Ալումյանը:
Մահրամասները՝ սկզբնաղբյուր կայքում





























