NASA-ի փորձագետները հայտարարել են, որ ղրիմյան աստղադիտարանի աշխատակիցների բացահայտած 400 մետրանոց երկնաքարը չի վնասի Երկրի բնակիչներին։
Նրանց հաշվարկներով երկնային մարմնի՝ մեր մոլորակի բնակիչներին վնասելու հավանականությունը 0,002% է, փոխանցում է gazeta.ru-ն։
NASA-ի մասնագետները մտադիր են շարունակել 2013 TV135 երկնային մարմնի ուսումնասիրությունը:
«Ղրիմյան» երկնաքարը սեպտեմբերի 16-ին անցել էր Երկրից 6,7 միլիոն կմ հեռավորությամբ, որը տիեզերական չափերով, այնքան էլ հեռու չէ: Սակայն գիտնականներն անմիջապես չէին նկատել երկնային մարմինը, այլ միայն մեկ ամիս անց: Այն անվանել էին 2013 TV135:





























