Պատերազմներն ու հակամարտությունները մարդու հոգեբանական պահանջներն են, ենթադրում են ամերիկացի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել է American Psychologist գիտական ամսագրում:

Իրենք հետազոտողները միտք ունեին ապացուցել, որ կարելի է խուսափել պատերազմներից եւ ուժի կիրառմամբ հակամարտություններից: Այնուամենայնիվ, աշխատանքի ընթացքում նրանք հակառակ եզրակացության են եկել, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Վերլուծելով գլոբալ ու լոկալ, կենցաղային ու ռազմական բախումները՝ գիտնականները պարզել են, որ հաճախ պատճառ է հանդիսանում հասարակ հոգեբանական պահանջը: Միաժամանակ հետազոտողները վստահ են, որ հոգեբանությունը կարող է ծառայել նաեւ խաղաղության հաստատմանը: