Հայտնի «Eggs Boom» խաղն այսուհետ կհայտնվի  հայ հեղինակենրի մեկնաբանմամբ:Համակարգչային ու բջջային խաղերի ծրագարվորման Երեւանում անցկացված «Բաց խաղ» մրցույթի երկու մասնակիցներ Էդուարդ Ալեքսանյանն ու Վիգեն Սիմոնյանը NEWS.am-ի թղթակցի եհտ զրույցում պատմել են իրենց խաղի նախագծի մասին:

Խաղն ընթանում է «Eggs Boom» ռեստորանում: Ռեստորանի տերերն ու այցելուները մկներ են: Խաղացողը պետք կախարդական հավի ածած ձվերը նետի խոհարար մկան շարժվող կաթսայի մեջ, որպեսզի հնարավոր լինի կերակրել ռեստորանի այցելուներին ու գումար աշխատել: Իսկ եթե ժամանակին ձուն չնետես, այն վերածվում է ճուտիկի ու անհետանում է: Աջ ու ձախ կողմից հայտնվում են աղվեսներ, որոնք խլում են ձվերը, եթե խաղացողը չի հասցնում դրանք նետել կաթսայի մեջ»,- նշել է Էդուարդ Ալեքսանյանը՝ հավելելով, որ ձեռք բերված բոնուսներով հնարավոր է սպանել աղվեսին: Խաղի ընթացքում հայտնվում են նաեւ այլ խոչընդոտներ, ինչպես օրինակ գերաններ, չար առնետ, դդում, որոնց դեպքում խաղը բարդանում է, ձվերն անհետանում են: «այդ ամենի դեմ կան պայքարի համապատասխան միջոցներ՝ բոնուսներ, որոնց կարելի է ձեռք բերել խանութում»,- ընդգծել է Էդուարդը: Բոնուսների շարքում տղաները պատմել են «զայրացած ձվի մասին», որը օգնում է պայքարել զանազան թշնամիների դեմ:Ծրագրավորող Վիգեն Սիմոնյանը նշել է, որ խաղը բաղկացած է անսահմանափակ մակարդակներից, որոնցից մեկը մյուսին անցնելու համար պետք է հավաքել անհրաժեշտ քանակությամբ ձու:Այն հարցին, թե ինչու հենց մուկ, Էդուարդը պատասխանել է, որ ըստ նախնական մտահաղացման պետք է լինեին գյուղական պատկերներ, հավաբներ, որտեղ մկներ ու աղվեսներ կլինեն: «Եվ մենք որոշեցինք, որ մեր բարի կերպարները կլինեն մկները»,- ընդգծել է նա:Եզրափակելիս տղաները փորձել են հիշել, թե որքան ժամանակ է պահանջվել խաղի ստեղծման համար ու նշել են, որ երկարա ժամանակ է պահանջվել դրա փոփոխությունների համար:

«Apple Store»-ում այն կարժենա 0.99 տոկոս:Երբ ներկայացրել են խաղը, ժյուրին առաջարկել է Էդուարդին ու Վիգենին որոշ փոփոխություններ մտցնել: «Մեզ խորհուրդ տվեցին փոխել խաղի դիզայնը, քանի որ այն ավելի հայկական է, անհրաժեշտ է մշակել մի քանի տարբերակ՝ հիմքում ունենալով նույն գաղափարը»,- կարծիք է հայտնել Վիգեն Սիմոնյանը:Համակարգչային ու բջջային խաղերի ծրագարվորման Երեւանում անցկացված «Բաց խաղ» մրցույթն անց է կացվում արդեն երրորդ անգամ Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկություններ միության(UITE) եւ «Orange Հայաստանի»-ի կողմից:

Առաջնության նպատակը Հայաստանում համակարգչային ու բջջային խաղերի ծրագրավորման ոլորտի զարգացումն է: Հոկտեմբերի 19-ին կայացել է վերջին չորրորդ փուլը, որի արդյունքում 9 մասնակիցներ կպարգեւատրվեն: Մրցանակների հանձնումը տեղի կունանա հոկտեմբերի 26-ին Մանկական պատկերասրահում:Նշենք, որ առաջնության առաջին փուլը 2013թ.-ի մայիսի 25-ին էր, երկրորդը՝ հուլիսի 20-ին, երրորդը՝ սեպտեմբերի 7-ին: