Երկար սպասված նոր Nexus 5 սմարթֆոնը նկատվել է Google Play Store ինտերնետ-խանությում: Իհարկե, Google ընկերությունն արագ նկատել է թյուրիմացությունն ու ուղղել է իրավիճակը՝ հեռացնելով իրավունք խախտող գրառումը հասարակ դիտորդների տեսադաշտից, սակայն էկրանների նկարներն  ու տեղեկությունները արդեն հեղեղել էին ցանցը, հաղորդում է Ferra.ru-ն:

Այս արտահոսքի արդյունքում հասարակության սեփականությունն է դարձել նոր հեռախոսի լուսանկարն ու նրա արժեքը:  Nexus 5-ի արժեքը  Google Play-ում 349 դոլար էր՝ ներկառուցված 16 ԳԲ ծավալ հիշողությամբ մոդելի համար:

Nexus 5-ի ներկայացումն ակնկալվում է հոկտեմբերի վերջին: Նախնական տվյալներով՝ Nexus 5-ը կունենա 4.95 դյույմ տրամագծով Full HD 1080p էկրան, չորսմիջուկանի Qualcomm Snapdragon 800 պրոցեսորը 2.3 ԳՀց հաճախականությամբ, կաջակցի LTE բջջային ցանցերին եւ կունենա ներկառուցված 32 ԳԲ հիշողություն: Ծրագրային հիմք պետք է լինի Android 4.4 KitKat-ը: