Microsoft ընկերության Windows 8.1 օպերացիան ոնր համակարգի օգտատերերը դժգոհում են նոր հարթակի բեռնման դժվարությունից: Հազարավոր մարդիկ անմիջապես ներբեռնել են ցանկալի թարմացումն այն բանից հետո, երբ այն հասանելի է դարձել, սակայն այս անգամ ամեն բան այդքան էլ հեշտ չէր:
Սիլիկոնային հովտի մասնագետները խորհուրդ են տալիս ինչ-որ ժամանակ չշտապել թարմացնել: Նրանք, ովքեր փորձել են նեեւբեռնել ՕՀ-ն, նշում են, որ ֆայլերը ներբեռնել առաջին անգամից հնարավոր չի եղել: Բացի այդ, ծրագրային փաթեթի ծավալը հսկայական է՝ 3.5 Գբ: Ներբեռնելուց առաջ պետք է միանալ արագ ինտերնետ կապի: Ըստ փորձագետների՝ ՕՀ-ի հանդեպ մեծ հետաքրքրության պատճառով ներբեռնման հարցում խնդիրներ են ծագում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Բացի այդ, գնված թարմացումը կարելի է կիրառել միայն մեկ համակարգչի վրա: Microsoft-ն այս առթիվ մեկնաբանություններ չի տալիս: Ավելի վաղ ձեռք բերված ծրագրերը կարելի էր կիրառել մի քանի համակարգչի վրա:





























