21-րդ դարի դեռահասները տեխնիկապես կոփված մարդիկ են, որոնք մեծացել են սմարթֆոնների ու պլանշետների հետ, սական ծրագրերի հետ նրանք իրենց մեջ սպանում են մարդկայնությունը: Այդ մասին են վկայում հարցման տվյալները:Intel ընկերության պահանջով անցկացված հետազոտության մասնակցել են 18 եւ բարձր տարիքի 12 հազար մարդ 8 երկրից:
Հարցման տվյալները ցույց են տվել, որ 18-24 տարեկան երիտասարդությունը կողմ է տեխնոլոգիաներին, որոնք ծրագրեը դարձնում է ավելի մասնավորեցված ու հաշվի է առնում իրենց ցանկություններն ու սովորությունները:Երիտասարդների մոտ 90 տոկոսը խոստովանել է, որ նորարարություններն իրենց կյանքը հեշտացնում են: Մոտ 60 տոկոսն ասել է, որ հաճած ծրագրեր իրենց մոտ վերացնում են մարդկային դրսեւորումները: 70 տոկոսը նշել է, որ տեխնոլոգիաները օգնում են իրենց անձնական հարաբերություններում ու կեսն էլ համարում է, որ ծրագերը դրականորեն են ազդում կրթության, տրանսպորտի ու առողջապահության վրա, հաղորդում է «Mignews.ru»-ն:Ըստ երկրների տեղաբաշխման պարզվել է, որ 45-ից բարձր հասակի մարդիկ, ովքեր ապրում են զարգացող երկրներում(Բրազիլիա, Հնդկաստան) դրական են գնահատում տեխնոլոգիաների ազդեցությունը իրենց կյանքում: Չինաստանում հարցվածների 70 տոկոսը նշել է, որ հազվադեպ է օգտվում նորամուծություններից:
Ամենաբացասական վերաբերմունքն ունեն իտալացիներն ու ճապոնացիները:Հետազոտությունն անցկացվել է Բրազիլիայում, չինաստանում, Ֆրանսիայում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Իտալիայում, Ճապոնիայում ու ԱՄՆ-ում հուլիսի 28-օգոստոսի 15-ը եւ թերություն կազմում է մոտ 0.89 տոկոս:




























