Ճապոնական NTT DoCoMo ընկերությունը CEATEC 2013 ցուցահանդեսին է ներկայացրել «խելացի» ակնոցի նմուշը, որը կարողանում է ճանաչել ու թարգմանել տեքստն իրական ժամանակում:

Ծրագրի զինանոցում դեռ չորս լեզու կա՝ անգլերեն, ճապոներեն, չինարեն ու կորեերեն: Ընկերության ներկայացուցիչեների խոսքով՝ «սարքը կարող է օգտակար լինել մենյուի, ինչպես նաեւ անծանոթ լեզվից հատվածների թարգմանության ժամանակ»:Տեքստի ճանաչման ու թարգմանության համար սարքին պահանջվում է մոտ 5 վայրկյան: Բացի այդ, աքսեսուարը կարողանում է ցանկացած հարթ տարածություն վերածել սենսորային էկրանի: Օրինակ, ակնոցը կարող է հեռարձակել սովորական թուղթը որպես վիրտուալ դիպում: Փոխազդեցությունը դրա հետ տեղի է ունենում հատուկ օղակի օգնությամբ, որը կրում են մատին: Բացի այդ ծրագիրը կարող է ճանաչել նաեւ մարդկանց, ովքեր տեսադաշտում են: Տեղեկությունը նրանք ներբեռնում են հեռավորության վրա գտնվող սերվերներից, հաղորդում է «Mignews.ru»-ն:

Այնուամենայնիվ, NTT DoCoMo ակնոցի նմուշն ընդամենը ցուցադրական օրինակ է: Կմեկնարկի արդյոք դրա սերիական արտադրությունը եւ որքան կարժենա, չի ճշտվում: