Ճապոնական DoCoMo օպերատորի կողմից Sony Xperia Z1 F (Z1 mini) սմարթֆոնը ներկայացնելուց անցել է մեկուկես շաբաթ:

Այժմ համացանցում հայտնվել է Sony Xperia Z1 S սմարթֆոնի նկարը: Աղբյուրը չի ճշտել, թե երբ կթողարկվի մոդելը, ինչպես նաեւ դրա արժեքը եւ տեխնիկական բնութագրերը, հայտնում է  IXBT.com-ը:

Սակայն ենթադրվում է, որ Sony Xperia Z1 S սմարթֆոնը Sony Xperia Z1 F (Z1 mini) սմարթֆոնի միջազգային տարբերակն է եւ վերջինիս հետ վաճառքում կհայտնվի միայն այս տարվա դեկտեմբերին: 

Sony Xperia Z1 F (Z1 mini) սմարթֆոնը ունի  4,3 անկյունագծով էկրան` 1280 x 720 պիքսել թողունակությամբ (մեկ դյույմին` 342 կետ), SoC Snapdragon 800, 20,7 մեգապիքսել տեսախցիկ` G Lens օբյեկտիվով, 2 գբ օպերատիվ հիշողություն եւ 16 գբ հիշողության կրիչ: