Ռուսաստանի Աստրախանի երկրամասում վթարի արդյունքում զոհվել են Իրանի երկու կին քաղաքացիներ: Տուժողների թվում չորս իրանցիներ են եւ մեկ տեղաբնակ:

Վթարը տեղի է ունեցել Աստրախան-Զելենգի ավտոճանապարհի վրա: Մեքենան, որով գնում էին Իրանի քաղաքացիները, բախվել է ՎԱԶ ավտոմեքենայի, փոխանցում  է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով տարածաշրջանի արտակարգ ծառայությունները:

Հաղորդվում է, որ մյուս տուժածներին՝ տարբեր վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել: Նշվում է նաեւ, որ վարորդը եղել է 49-ամյա աստրախանցի: Նա վթարի արդյունքում չի տուժել: