Շանհայի Ֆունդան համալսարանի ինժեներներն ու գիտնականները հայտնագործել են Wi-Fi ազդանշան տվող լամպ՝ Li-Fi անվանմամբ: Մասնագետները պնդում են, որ այն միջին ինտերնետից արագ է աշխատում:
Դրա առանձնահատկությունն այն է, որ տեղեկությունները փոխանցվում են ոչ թե ռադիոլաիքների, այլ լուսային ալիքների միջոցով: Նման լամպը միաժամանակ կարող է էներգիայով սնուցել չորս համակարգիչներ: Նոյեմբերի հինգին Li-Fi-ի տաս նախատիպեր կցուցադրվեն Շանհայում միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ:
Մասնագետները կանխատեսում են, որ այդ նոր, ավելի էկոնոմ միջոցը արագ կտարածվի Չինաստանում, որտեղ գնալով ավելի շատ մարտիկ են հասարակ էլեկտրալամպերը փոխարինում լուսադիոդայիններով, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Li-Fi-ն օգտագործում է սովորական Wi-Fi սարքերի էներգիայի միայն հինգ տոկոսը: Միակ թերությունն այն է, որ կապը կորում է լույսն անջատվելու դեպքում:





























