Ճապոնիայում բարեհաջող կերպով ավարտվել են յուրահատուկ սարքավորման փորձարկումները: Սարքը նախատեսված է «Հայաբուսա-2» տիեզերական ապարատի միջոցով երկնաքարից ապարի օրինակ վերցնելու համար: Այս մասին այսօր հաղորդել է աէրոտիեզերական հետազոտությունների ճապոնական գործակալությունը:

Իր առաքելության ընթացքում «Հայաբուսա-2»-ը պետք է ապար հայթայթի երկնաքարի խորքերից: Դրա համար այն զինված կլինի հատուկ հրանոթով: Դրա  միջոցով ճապոնացի գիտնականները հույս ունեն ստեղծել արհեստական խառնարան ու հայթայթել իրենց հետազոտության համար անհրաժեշտ հանքանյութերը:

Սպասվում է, որ «Հայաբուսա-2»-ի մեկնարկը կտրվի հաջորդ տարվա դեկտեմբերին: