Facebook սոցցանցում հոկտեմբերի 21-ին գլոբալ խափանում է տեղի ունեցել. օգտվողների գրառումները չեն հրապարակվում: Mashable-ը հայտնում է, որ այդ խնդիրը դիտվում է ամբողջ աշխարհի օգտատերերի շրջանում:
Գրառումը հրապարակելու փորձի ժամանակ հաղորդագրություն է հայտնվում. «Ձեր ստատուսի թարմացման ժամանակ խնդիր է առաջացել: Խնդրում ենք, կրկին փորձեք մի քանի րոպե անց»: Օգտվողները զրկվել են նաեւ «հավանելու» եւ արդեն հրապարակված գրառումները մեկնաբանելու հնարավորությունից: Ընդ որում, խափանումը տարածվել է Facebook-ի ոչ բոլոր գործառույթների վրա, հաղորդագրություններով փոխանակվելը նորմալ աշխատում է:
Կատարվածի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում, գրում է «lenta.ru»-ն: Facebook-ի գլխավոր գրասենյակի ներկայացուցիչները պաշտոնական հայտարարություններ դեռ չեն կատարել:





























