Իրանը Ռուսաստանին է նվիրել ամերիկյան ScanEagle անօդաչու թռչող սարքի կրկնօրինակը: Սարքը փոխանցվել է Ռուսաստանի ՌՕՈւ-ի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Բանդարյովին՝ հոկտեմբերի 21-ին ԻՐան կատարած այցի ժամանակ:
Ինչպես հաղորդում է Tehran Times-ը, Բանդարյովին փոխանցված սարքն արտադրվել է իրանական ձեռնարկություններից մեկում: Իրանական կողմը փաստել է, որ սարքը կարելի է համարել «ԻԻՀ տեխնիկական հնարավորությունների խորհրդանիշ»: Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն:
Իրանը հայտարարել է ամերիկյան ScanEagle անօդաչու թռչող սարքերի կրկնօրինակների սերիական արտադրության մեկնարկի մասին դեռեւս այս տարվա փետրվարին: Կրկնօրինակներն արտադրվում են, երբ նախորդ տարվա դեկտեմբերին իրանցիները կարողացել էին գրավել ամերիկյան սարքը: Պարսից ծոցում իրենց ներկայությունն ապահովող երկրներից եւ ոչ մեկ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, նման սարքի կորուստը չեն խոստովանում: Ենթադրվում է, որ ScanEagle-ը պատկանել է Կանադայի ՌՕՈւ-ին:





























