Google կոռպորացիան ներկայացրել է ծառայություն, որը իրավապաշտպան կազմակերպությունների կայքերը պաշտպանում է կիբերհանցագործություններից: Այս մասին ընկերության պաշտոնական բլոգում հայտնել է Google Ideas-ի տնօրեն Ջարեդ Կոէնը:
Project Shield անվանումը կրող ծառայությունը նախատեսված է պաշտպանելու կայքերը «քաղաքական դրդապատճառներ ունեցող» DdoS-հարձակումներից: Պաշտպանել ենթադրվում է իրանական Balatarin պորտալը, որը նախկինում բազմիցս ենթարկվել է կիբերհարձակումների եւ ընտրությունների դիտորդների քենիական կայքը, գրում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Ընկերությունը ներկայացրել է նաեւ Digital Attack Map ինտերակտիվ քարտեզը, որը թույլ է տալիս հետեւել DDoS-հարձակումների ուղղությանը, ինչպես նաեւ uProxy –ծրագիրը, որը նախատեսված է այցելելու արգելափակված կայքերը: Ընլայնումը գործելու է միայն Chrome եւ Firefox բրաուզերների համար: Ներկայումս uProxy-ին փորձարկվում է:





























