Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը համատեղ կպայքարեն կիբեռհանցագործների դեմ։ «Россия 24»-ի հաղորդմամբ, Ռուսաստանի եւ ԱՄՆ քննչական մարմինները համատեղ կպայքարեն ֆինանսական ոլորտում կատարվող օրենքի խախտումների դեմ։

Նմանատիպ համաձայնագիր է կնքվել Ռուսաստանի քննչական հանձնաժողովի եւ ԱՄՆ-ի միգրացիոն-մաքսային ծառայության միջեւ, ինչպես նաեւ ստորագրվել է փոխըմբռման հուշագիր։