Nokia-ն Microsoft-ի հետ վաճառքի գործարքը ստորագրելուց առաջ վերջին արտադրանքն է թողարկել: Գլխավոր նորույթներն են պլանշետը եւ 6 դյույմանոց հսկայական Lumia սմարթֆոնները:
Lumia 10 դյույմանոց պլանշետն աշխատում է Windows 8.1 RT-ի «կրճատ» տարբերակով, այն ունի 1080p թողունակությամբ էկրան, քառամիջուկ Snapdragon 800 պրոցեսոր, 7 եւ 2 մեգապիքսելանոց տեսախցիկներ ու LTE ապահովում:
Համակարգի հետ գնորդները կստանան նաեւ Microsoft Office փաթեթ, օֆլայն HERE քարտեզներ եւ Nokia Music ծառայության անվճար հասանելիություն: Այսօր վաճառքի հանվող Surface 2-ը արժանի հակառակորդ կունենա. Lumia 2520-ը եւս 499 դոլար կարժենա, իսկ ներքին ստեղնաշարի եւ ներկառուցված 5 ժամանոց ուժակուտակիչի համար եւս 150 դոլար կպահանջեն, հայտնում է Slon-ը:
Հսկա Lumia 1520-ը եւ Lumia 1320-ը պլանշետների արագ զարգացող շուկա դուրս գալու Nokia-ի փորձն է:
Lumia 1520-ն ունի քառամիջուկ Qualcomm Snapdragon 800 պրոցեսոր, LCD էկրան 1080p թողունակությամբ եւ PureView 20 մեգապիքսելանոց տեսախցիկ: Գինը՝ 749 դոլար:
Lumia 1320-ի մասին քիչ բան է հայտնի: Հաղորդվում է միայն, որ սմարթֆոնը կարժենա 339 դոլար:











