Միջազգային տիեզերակայանի նոր անձնակազմի առաջին ճապոնացի հրամանատար Կոիտի Վակատան սուշի եւ այլ ազգային սննդամթերք է պատվիրել տիեզերակայանից եւ մտադիր է դրանով հյուրասիրել անձնակազմին: Այս մասին հաղորդել է ինքը Վակատան՝ նախաթռիչքային մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նաեւ պարզաբանել է, որ մտադիր չէ կայանում ինչ-որ ազգային կանոններ ներմուծել:

Էքսպեդիցիայի հիմնական անձնակազմում ներառվել են Ռոսկոսմոսի տիեզերագնաց Միխայիլ Տյուրինը, ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Ռիք Մաստրակկիոն եւ ճապոնական JAXA տիեզերական գործակալության տիեզերագնաց Կոիտի Վակատան: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: