Իրանի միջուկային ծրագրի կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհով եւ ՄԱԿ-ի կանոնադրության խստագույն պահպանմամբ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ Արաբական երկրների լիգայի գագաթնաժողովի մասնակիցներին ուղված ուղերձում։
«Համոզված ենք, որ պատժամիջոցների կիրառումը լավագույն տարբերակը չէ։ Միեւնույն ժամանակ չի կարելի բացառել իրադարձությունների զարգացումը հենց այդ սցենարով։ Ընդ որում, պետք է հստակ հասկանալ, որ կիրառվելիք պատժամիջոցները չպետք է ուղղված լինեն Իրանի հասարակության դեմ»,-գրված ուղերձում։




























