Apple ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի iPad Air պլանշետը, որը 28%-ով ավելի թեթեւ է՝ 450 գրամ եւ ստանդարտ iPad-ից 20% բարակ:
Նոր պլանշետի երկարությունը 24,6 սմ է, հաստությունը՝ 7,5 մմ:
Apple-ը պնդում է, որ սա շուկայի ամենաթեթեւ պլանշետն է: Նոր պլանշետն ունի 9,7 դյույմանոց էկրան: Դրանում Apple - iPhone 5S սմարթֆոնների նույն չիպն է տեղադրված:
Սան ֆրանցիսկոյի շնորհանդեսի ժամանակ ընկերությունը նաեւ նոր IPad Mini-ն է ցուցադրել՝ 2048 թողունակությամբ եւ 1536 պիկսելով Retina էկրանով:
Ներկայացվել են նաեւ էժան MacBook Pro նոութբուքեր՝ բարելավված դիսփլեյով ու շահագործման ավելի երկար ժամկետով, հայտնում է BBC-ի մամուլի ծառայությունը:
Apple-ը նաեւ հայտարարել է, որ նոր Mavericks OS X օպերացիոն համակարգը առաջին անգամ անվճար հասանելի կլինի:




























