Ամերիկացի դպրոցական Քեվին Թերիսը Յուտա նահանգի հարավում արշավի ժամանակ դինոզավրի կմախք է հայտնաբերել, ասվում է գիտական PeerJ ամսագրում հրապարակված հոդվածում:
Հայտնում են, որ նա հայտնաբերել է Պարազուրոլոֆուսի (Parasaurolophus) քարացած մնացորդներ՝ դինոզավր, որ ապրել է մոտ 73-76 մլն տարի առաջ Հյուսիսային Ամերիկայի տարածքում: Քարացած մնացորդները ենթարկվել են 3D-սքանավորման, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
«Lenta.ru»-ի տվյալներով, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բադակտուց դինոզավրն ապրել է մոտ 75,5 մլն տարի առաջ ու հանդիսանում է առայսօր հայտնաբերված ներկայացուցիչների շարքում ամենափոքրը. ոսկորների հետազոտությունը ցույց է տվել, որ հնարավոր է նրա տարիքը մեկ տարեկանից էլ քիչ է: Երկարությունը մոտ 2,5 մետր է, այն ժամանակ, երբ տարբեր գնահատականներով, հասուն կենդանիների երկարությունը կարող էր կազմել մինչեւ 12 մետր:
Հետազոտողների կողմից Ջո անունն ստացած պարազաուրոլոֆուսի բնութագրիչ առանձնահատկությունը կատարի ձեւն է, որն առկա է այս տեսակի բոլոր ներկայացուցիչների մոտ:
Չնայած նրան, որ կմախքի հանգամանալից ուսումնասիրությունը հրապարակվել է միայն հոկտեմբերի 22-ին, դինոզավրին հայտնաբերել են 2009թ.-ին:
Ջոն դարձել է առաջին նշանակության հնեաբանական գտածոն, որը հայտնաբերվել է երեխայի կողմից: Նույն 2009թ.-ին Մեծ Բիտանիայի լողափերից մեկում իննամյա Դեյզի Մորիսը գտել էր Vectidraco daisymorrisae տեսակի առաջին ներկայացուցչին, որին կոչել էին իր պատվին:





























