Եվրոպական «Փլանք» տիեզերական աստղադիտակը վերջնականապես գնում է հանգստի: Գիտական բոլոր աշխատանքները ավարտվել են հոկտեմբերի 3-ին, եւ սկսվել են աստղադիտակի դուրս գրման աշխատանքները:

Քանի որ Փլանքը գտնվում էր Երկիր-Լուսին համակարգի Լագրանժա կետում, անհարժեշտ է այն այնտեղից դուրս բերել, որպեսզի հնարավոր լինի խուսափել հետագա բախումներից: Առաջին գործողությունը իրականացվել էր հոկտեմբերի 9-ին ու տեւել էր երկու օր: Ընդ որում սարքավորումը դուրս էր բերվել լիբրացման գոտուց: Հոկտեմբերի 23-ին նրան հրահանգներ են ուղարկվել, որոնք ապահովել են սարքավորման մեխանիկական գործարկում: Դրանից հետո այն պետք է սպառի վառելանյութի մնացորդները, որպեսզի քիչ հավանական բախման դեպքում անգամ պայթյուն տեղի չունենա: Սարքի մարտկոցները նույնպես անջատվում են, այնպես որ նրա փոխանցման տուփը նույնպես չի աշխատելու ու դժվարություններ չի առաջացնելու, հաղորդում է «Կոսմոս-ժուրնալը»:

Ինչպես հաղորդում է «Ֆեդերալ Պրես WorldNews»-ը, «Փլանքի» հաղորդած տվյալները գիտնականներին թույլ են տվել հաշվել Տիեզերքի ընդարձակման արագությունը: Փորձագետները դա գնահատել են 67.15 կմ/վ լուսնային երեք տարի հեռավորության վրա: Բացի այդ, Տիեզերքի մասին նոր գիտելիքները թույլ են տալիս հաշվել նրա տարիքը. Գիտնականները հաշվում են այն մոտ 13.82 մլրդ տարի:

«Փլանք» աստղադիտակի մեկնարկը տիեզերք տրվել էր 2009թ.-ի մայիսին՝ մեր մոլորակից մեկուկես միլիոն կիլոմետր բարձրության վրա: