Հոկտեմբերի 24-ի գիշերը Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել, սակայն ուժեղ գեոմագնիսական տատանումներ չեն սպասվում:

« М9 կարգի պայթյուն է տեղի ունեցել 04:30-ին, սակայն պրոտոնների հոսքի աճ դեռ չի գրանցվել:  Տվյալ պահին մենք չենք կարող հստակ ասել, թե կառաջացնի արդյոք այդ պայթյունը գեոմագնիսական տատանումներ, սակայն ամեն դեպքում,  շատ ուժեղ մագնիսական փոթորիկ չի լինի»,– հայտնել է Ռոսհիդրոմետի Կիրառական հիդրոֆիզիկայի ինստիտուտի ներկայացուցիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Արեգակի վրա ճառագայթային բռնկումները մի քանի դասի են բաժանվում, որոնք ըստ հզորության՝ նշանակվում են B, C, M եւ ամենահզորը՝  X տառերով: Վերջին  բռնկումը գրեթե հասել է X դասի, դրա աղբյուրը 1877 ակտիվ տարածքն է եղել, որը գտնվում է 1875 տարածքի հարեւանությամբ. վերջինս նախօրեին մի շարք բռնկումների օջախ էր:

Սպասվում է, որ երեկվա բռնկումների շարքը կարող է մագնիսական փոթորիկ առաջացնել հոկտեմբերի 24-ին եւ 25-ին: