Ավելի վաղ ահաբեկչական կազմակերպության քարոզն իրականացնելու պատճառաբանությամբ Թուրքիայի քուրդ քաղաքական գործիչների էջերը փակած Facebook-ը, այս անգամ փակել է Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության Ստամբուլի նահանգային գրասենյակի էջը։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցը հայտնել է, որ Facebook-ը տարածել է հայտարարություն, որ իրենց կառույցի ֆեյսբուքյան էջը փակել են։

BDP-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, թե Facebook-ի գործողությունները ոտնահարում են խոսքի եւ մտքի ազատությունների իրավունքը եւ բողոքարկելու են Facebook-ի որոշումը։

Նշենք, որ այս տարվա օգոստոսին, Facebook-ը փակել էր Թուրքիայի 10-ից ավել քուրդ գործիչների էջեր՝ պատճառաբանելով, թե նրանք ահաբեկչական կառույցի (PKK-Խմբ) քարոզն են են անում՝ օգտագործելով այդ կառույցի դրոշներն ու խորհրդանիշերն իրենց էջերում։