ԱՄՆ Յուտա նահանգի ոստիկանները ձերբակալել են մի մարդու, որն իր մեքենայով բարձրացել է Յուտա նահանգի Կապիտոլիումի շենքի աստիճաններով, մեքենան թողել բակում ու փորձել մտնել 3-րդ հարկում գտնվող Գերագույն դատարանի պատմական սենյակ:
Յուտայի ոստիկանները WashingtonPost-ին պատմել են, որ 36-ամյա Ջերալդ Գրինը հայտարարել է, որ դա Կապիտոլիումն իր տունն է, և ինքն այնտեղ լինելու իրավունք ունի:
Ոստիկանները չեն կարողացել կարգի հրավիրել տղամարդուն, ոստիկաններից մեկը բռունցքով հարվածել է նրա դեմքին:
Ջերալդին, որը, ինչպես պարզվել է, հոգեկան խնդիրներ ունի, տեղափոխել են հիվանդանոց։











