ԱՄՆ-ում Հելլոուինին դեռ մեկ շաբաթ կա, բայց ամենաանհամբերներն արդեն սկսել են փորձարկել իրենց պատրաստած կերպարների սարսափեցնելու հնարավորությունները։
Տխրահռչակ հումորներով հայտնի ամերիկացի Թոմ Մաբն այս տարի գերանդիով թռչող մահվան կերպար է պատրաստել, հեռակառավարվող կմախքը փորձարկել է հանրային զբոսայգում ու նկարահանել այգու այցելուների սարսափը։
DailyMail-ը տեղեկացնում է, որ տեսագրությունը մեկ օրում 150,000 դիտում է ունեցել:











