Twitter միկրոբլոգերի ծառայությունը կողմնորոշվել է նյույորքյան ֆոնդային բորսայում IPO-ի ընթացքում ակցիաների վաճառքի ծավալների հարցում:
Ընկերությունը պատրաստվում է վաճառել 70 մլն բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 17-20 դոլարի դիմաց, եթե պահանջարկը մեծ լինի, ընկերությունը կվաճառի լրացուցիչ 10,5 մլն բաժնետոմսեր: Այսպիսով, ընկերությւոնը կարող է գնահտավել 11 մլրդ դոլար, հաղորդում է «Կոմերսանտը»:
Ընդ որում, բորսա դուրս գալուց հետո, ընկերության կապիտալիզացիան կկազմի 10,9 մլրդ դոլար: Twitter-ի ակցիաները բերսայում կհայտնվեն TWTR սիմվոլով:




























