«ԱրմենՏել»-ը «Microsoft»-ի հետ միասին երեխաներին կուսուցանի բջջային կոնտենտ: Այս մասին այսօր լրագրողներին է հայտնել ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: Ընդհանուր առմամբ, հավելել է նա, ընկերությունը չի հրաժարվում ցանկացած սոցիալակն փաթեթից, որի շրջանակներում իրենց համագործակցության են հրավիրում:
«Մեր ծրագրի նպատակն է օգնել երեխաներին ստեղծել ապագան սեփական ձեռքերով՝ սեփական գիտելիքների օգնությամբ: Առայժմ մեր ծրագրերում նմանատիպ գաղափարներով ծրագրեր են, սակայն, ընդհանուր առմամբ, ոչինչ չենք բացառում»,-ընդգծել է Պյատախինը:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն Հայաստանի խոշորագույն հեռուստահաղորդակցման օպերատորներից է; Ընկերությունը Հայաստանում իրականացնում է կոռպորատիվ սոցիալական պատասխանատվության մեծ ծավալով ծրագրեր:





























