Տնտեսական մրցակցության պահպանության պետական կոմիտեի պատժամիջոցը կարելի է շատ տարօրինակ կոչել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ընկերության մամուլի քարտուղար Անուշ Բեգլոյանը:
«Շատ զարմացած ենք, որ մեր ներկայացուցիչներին չեն հրավիրել հանձնաժողովի այսօրվա նիստին, ուստի մասնակցել չենք կարողացել եւ դրա մասին իմացել ենք միայն մամուլից: Մենք սպասում ենք որոշման պաշտոնական տեքստին, որը պետք է ուղարկեն օրենքով սահմանված կարգով: Դրանից հետո մենք կարտահայտենք մեր վերջնական դիրքորոշումը: Սակայն առաջին հայացքից որոշումը շատ տարօրինակ է»,-ընդգծել է Բեգլոյանը:
Նրա խոսքով, ընկերության գովազդը, որը իրականացնում են լրատվամիջոցները, ուղղված չէ մրցակից ընկերության դեմ:
Հիշեցնենք, որ այսօր ՏՄՊՊՀ-ն «ԱրմենՏելին» տուգանել է 20 մլն դրամով՝ մեկ այլ հեռահաղորդակցման օպերատորի՝ «Օրանժ Արմենիայի», հանդեպ ոչ բարեխիղճ մրցակցության եւ սակագնային փաթեթները կրկնօրինակելու մեղադրանքով:




























