Մակեդոնիայի ուղղափառ եկեղեցին արգելել է իր հոգեւորականներին օգտվել Facebook սոցիալական ցանցից: Այս որոշման վերաբերյալ պաշտոնական բացատրություն չի տրվել: Եկեղեցում նաեւ չեն նշել, թե կոնկրետ ինչ պատժամիջոցներ կկիրառվեն այն հոգերուականների նկատմամբ, որոնք կխախտեն կանոնը, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:

AFP-ի տվյալներով՝ Եկեղեցում մտավախություն ունեն, որ հոգեւորականները սոցիալական ցանցում հասարակական-քաղաքական թեմաներով, նաեւ այս կամ այն իրադարձության վերաբերյալ  սեփական տեսակետները կհայտնեն:

Շատ կրոնական առաջնորդներ ողջ աշխարհում, այդ թվում Հռոմի պապը, սոցիալական ցանցերն օգտագործում են իրենց հոտի հետ շփվելու համար: