Ծրագրային ապահովումը թարմացնելիս ԱՄՆ-ի ԱԱԳ-ի կայքը շարքից դուրս է եկել ներքին սխալի պատճառով:
ԱԱԳ-ում հերքել են այն լուրերը, թե կայքը հաքերների հարձակման է ենթարկվել։
Գործակալությունում պնդում են, որ կայքի աշխատանքը կվերականգնվի տեղի ժամանակով հոկտեմբերի 25-ի գիշերը, փոխանցում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը։
ԱԱԳ-ի կայքը հոկտեմբերի 25-ին սկսել էր չպատասխանել օգտվողների հարցումներին։ Այնուհետեւ տեղեկություններ էին հայտնվել, թե կայքը DDoS հարձակման է ենթարկվել։
Ազգային անվտանգության կայքը վերջերս հիշատակվել էր համացանցից օգտվողներին PRISM դիտարկման համակարգով հետեւելու հետ կապված, որի մասին տեղեկացրել էր ԿՀՎ-ի նակին գործական Էդուարդ Սնոուդենը։
Վաշինգտոնում հոկտեմբերի 26-ին ԱԱԳ-ի մեթոդների դեմ ուղղված բողոքի երթ կանցկացվի։





























