Բուֆալոյի համալսարանի գիտնականները հաջողությամբ են իրականացրել ստորջրյա Wi-Fi կապի փորձարկումը, որը հետագայում կարող է զգալի ներդրում ունենալ օվկիանիայի ուսումնասիրման, ցունամիների ու աղտոտման աղբյուրների հայտնաբերման գործում:
Փորձի շրջանակներում գիտնակաները ջրի տակ գրանցող երկու սարք են տեղադրել, որոնք վերեւում միացած էին ուղղորդող մեկ այլ սարքի, ինչն էլ ապահովում էր ձայնային ալիքները վերածումը Wi-Fi-ի ազդանշանի:
Հիմնական նպաըակն այն չէ, որպեսզի Facebook-ի երդվյալ օգտատերերը նույնիսկ ստորջրյա միջավայրում կապի մեջ մնան, այլ ծովերի ուսումնասիրման ու աղետների կանխարգելման համակարգի բարելավումը:
«Ստորջրյա անլար կապը մեր առջեւ հնարավորություններ կբացի տվյալներ հավաքել օվկիանիայի մասին ու իրական ժամանակում դրանք վերլուծության ենթարկել»,- հայտնել է նախագծի ղեկավար Թոմազո Մելոդիան: Եթե տեղեկատվությունը հասանելի լինի սմարթֆոնից կամ համակարգչից, հատկապես, եթե խոսքը ցունամիի կամ այլ աղետների մասին է, դա կարող է կյանք փրկել»,- հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Գիտնականներ ստիպված էին ռադիոալիքներին այլընտրանք գտնել, որը կիրառելի է Wi-Fi-ի սովորական կապի շնորհիվ: Իրենց աշխատանքում նրանք հենվել են սոնարների վրա: Դրանք վերեւում միացած են ուղղորդող սարքի, որը ձայնային ալիքը վերածում է Wi-Fi-ի ազդանշանի, իսկ հետ բջջային կամ արբանյակային կապի միջոցողվ փոխանցում: Ռոուտերները կարող են գտնվել ինչպես ափին, այնպեսլ է նավերի կամ լողացող հարթակների վրա:





























