Իրանում 16 մարդու են մահապատժի ենթարկել, որոնք կապ ունեին երկրում գործող խռովարարների խմբավորումների հետ, հայտնում է Fars-ը։ Սիստան եւ Բելուջստան նահանգների գլխավոր դատախազ Մոհամադ Մարզիեհը բացատրել է, որ այդ մարդկանց կախաղան են բարձրացրել իրանցի սահմանապահների վրա զինված արյունալի հարձակման համար վրեժ լուծելու նպատակով, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Հիշեցնենք, որ Պակիստանի եւ Իրանի սահմանին հոկտեմբերի 26-ի գիշերն իրանցի սահմանապահներ էին զոհվել: Սարավան քաղաքի մոտ սահմանապահները հրաձգության մեջ էին մտել անհայտ անձանց հետ, որոնց իրանական լրատվամիջոցները բնութագրում են որպես հանցագործներ կամ ապստամբներ: Սկզբում հաղորդվել էր 14 սահմանապահների մասին:
Պակիստանի սահմանին իրանցի սահմանապահներ են զոհվել http://news.am/arm/news/177822.html
«ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով IRNA-ն, հայտնում է, որ զոհվել են 17 սահմանապահներ: Ըստ որոշ տվյալների՝ վիրավորվել է հինգ մարդ:
Հաղորդվում է, որ սահման են ուղարկվել լրացուցիչ զինվորական ստորաբաժանումներ:





























