Microsoft ընկերությունը յուրահատուկ ակցիա է ձեռնարկել Surface 2 եւ Surface Pro 2 պլանշետների գովազդի շրջանակներում:
Օրերս մեկնարկել է դրանց վաճառքը, իսկ հոկտեմբերի 25-ին Լոնդոնի Տրաֆալգարյան հրապարակում տեղադրվել է 27х17 չափի հսկայական Surface 2 պլանշետ 383 դյույմ տրամագծով էկրանով ու Type Cover 2 ստեղնաշարով: Պլանշետը հավաքելու համար անհրաժեշտ է եղել 12 ժամ, հաղորդում է 3dnews.ru-ն:
Հսկա սարքվորումը հնարավոր է ղեկավարել նրան միացնելով սովորական Surface 2 USB եւ microHDMI մուտքերի միջոցով, ինչպես նաեւ ստեղնաշարի օգնությամբ: Հսկայական ստեղնաշարի կոճակների միջեւ հնարավոր է անցնել ու մոտենալ անհրաժեշտ ստեղնին: The Verge-ի լրագրողները փորձարկել են ստեղնաշարը Windows 8-ի Twitter ծրագրի օգնությամբ, ու պլանշետն աշխատել է բավական արագ:
Տրաֆալգարյան հրապարակը օրական այցելում են հազարավոր զբոսաշրջիկներ, ուստի սարքավորման տեղադրման համար Լոնդոնում ավելի հարմար տեղ դժվար թե գտնվեր:





























