Դաան Ռոոզերգարդեն, որը հայտնի է որպես կրեատիվ գյուտարար, սարք է ստեղծել, որը կօգնի մաքրել մեգապոլիսների օդը աղտոտվածությունից: Նրա գյուտով արդեն հետաքրքրվել են Պեկինի իշխանությունները, որոնք վաղուց են մտահոգ օդի աղտոտվածությամբ: Մոտ ապագայում քաղաքների այգիներում նոր օդային «փոշեկուլի» փորձարկումներ կանցկացվեն:
Սարքի հիմնական կոնստրուկցիան պղնձե տարան է: Այն էլեկտրակայուն դաշտ է ստեղծում, որը կլանում է սմոգի ծանր մասնիկները: Ըստ դիզայների՝ սարքը կարելի է թաքցնել գետնի տակ՝ առանց դրա աշխատանքի արդյունավետությանը վնասելու, հայտնում է CNN-ը:
Ռոոզեգարդեի նախագծի ստեղծմանը մասնակցել են Դելֆտի քիմիական համալսարանի գիտնականները: Էյնդհովենի դիզայնի Հոլանդական շաբաթի շրջանակում շնորհանդեսից հետո՝ «փոշեկուլի» աշխատանքային տարբերակը լաբորատոր փորձարկումներ է անցել եւ սպասում է Պեկին ուղարկվելուն՝ հանրային վայրերում եւ քաղաքային այգիներում իսկական փորձարկումների համար, հաղորդում է Russia Today-ը:





























