LG ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է G Flex սմարթֆոնը՝ ճկվող էկրանով: Այն հագեցած է 6 դյույմանոց OLED էկրանով, քառամիջուկ Snapdragon 800 պրոցեսորով, 13-մեգապիքսել հիմնական տեսախցիկով, 2,1 մեգապիքսել ճակատային տեսախցիկով եւ 2 Գբ օպերատիվ հիշողությամբ: Սարքի քաշը 177 գրամ է: G Flex-ն աշխատում է Android Jelly Bean 4.2.2 պլատֆորմով:
Նշվում է, որ էկրանը ճկվում է սմարթֆոնի ուղղահայաց կողմով, ոչ թե հորիզոնական, ինչպես Samsung Galaxy Round-ն է, հայտնում է gazeta.ru-ն: G Flex –ը, արտադրողի խոսքով, առաջին սմարթֆոնն է, որը ճկվում է դեմքի ձեւին համապատասխանելով, գրում է iXBT.com-ը:
Ուղղահայաց կորացումը թույլ է տալիս կրճատել բերանի եւ բարձրախոսի միջեւ հեռավորությունը, երբ սմարթֆոնն ականջին է դրված: Դա թույլ է տվել լավացնել ձայնի որակը: Բացի այդ, ճկվող սարքը ավելի հարմար է ձեռքում եւ գրպանում պահելու համար:
Վերջապես, ըստ արտադրողի, «հորիզոնական դիրքով էկրանն ապահովում է IMAX էկրանների նման պատկեր` տեսագրությունների եւ խաղերի համար ամենաբարենպաստ անկյունից»:
LG G Flex-ի մյուս առանձնահատկություններից է Rear Key կառավարման համակարգը` կորպուսի հակառակ կողմում, որը վերցվել է LG G2 մոդելից:
Հարավային Կորեայում սմարթֆոնը կհայտնվի նոյեմբերին: Այլ երկրներում թողարկվելու վերաբերյալ հավելյալ կհաղորդվի:












