Mail.ru Group-ը հոկտեմբերի 28-ին հաղորդագրություն է հրապարակել, որտեղ ասվում է, որ ընկերությունը աննպատակահարմար է համարում IT- բնագավառներում աշխատելու համար միգրանտներին ներգրավելը:

Mail.ru Group-ում այդպես են արձագանքել  ռուսական ընկերությունների համար  աշխատավարձը կրկնակի նվազեցնելու վերաբերյալ կապի նախարարության նախաձեռնությանը (160000 –ից մինչեւ 83000 ռուբլի)՝ միգրանտների համար ավելի շատ քովտա ստանալու նպատակով: Ներկայումս օրենքը թույլ է տալիս միգրանտներին վարձել միայն բարձր վճարվող պաշտոններում:  Պաշտոնյաները կարծում են, որ ռուսական IT-ոլորտում օրենսդրության ազատականացման դեպքում մինչեւ 2020թ. կարող են աշխատանքի տեղավորվել ԱՊՀ-ից եւ արտասահմանից եկած հարյուր հազարավոր մարդիկ:

Mail.ru Group-ում կարծում են, որ արտասահմանյան պետություններից համակարգչային մասնագետներ ներգրավելը  հարկադիր եւ մարտավարական քայլ է: Ռուսական  IT-հատվածում կադրային  սղության խնդիրը ընկերությունն առաջարկում է լուծել երկրում պրոֆիլային կրթության համակարգ ստեղծելով: Հակառակ դեպքում,  նախազգուշացնում են Mail.Ru Group-ում, IT-ոլորտում իրավիճակը կարող է բարդանալ:

Հոկտեմբերի 28-ի համարում «Վեդոմոստի» թերթը բերել է կապի նախարարության վիճակագրությունը, ըստ որի` Ռուսաստանում հաշվվում է  300000 ծրագրավորող: Պաշտոնյաները հուսով են կրկնապատկել այդ թիվը մինչեւ 2020թ., սակայն ռուսական բուհերը կարող են  միայն 120000 մասնագետ տալ: Ռուսաստանում ծրագրավորողի հմտություն ունեն 700000 անձինք, որոնք այդ զբաղմունքն իրենց մասնագիտությունը չեն համարում: