Onychomys տեսակի մուկը կարող է դիմակայել կարիճի թույնին հատուկ մոլեկուլյար մեխանիզմի շնորհիվ: Գիտնականների կարծիքով՝ այդ մեխանիզմի ուսումնասիրությունը թույլ կտա մշակել նոր ցավազրկողներ, գրում է Geek.com-ը:
Հայտնի է, որ կաթնասունների մոտ ցավը կարգավորում են նեյրոններում գտնվող երկու նատրիումային ալիքներ: Մեկը «նախաձեռնում է» ցավը, մյուսը պատասխանատու է դրա փոխանցման համար: Նատրիումային ալիքը մեմբրանային սպիտակուց է, որը կարգավորում է նատրիումի իոնների հոսքը, որն անցնում է բջջային մեմբրանով, առաջացնելով ցավին պատասխան, հաղորդում է MedDaily.ru-ն:
Ամենից հաճախ գիտնականներն իրենց ուշադրությունը կենտրոնացնում են առաջին ալիքի վրա: Սակայն կան մոտ առանձնահատկությունները հենց երկրորդում են:
Հնարավոր է, որ եթե ուսումնասիրել ալիքի ակտիվությունն արգելակող մոլեկուլի աշխատանքը, հնարավոր կլինի ստեղծել դեղամիջոցներ նեյրոպաթիկ ցանվի եւ ծանր քրոնիկ ցավերի դեմ:





























