Իրանական առաջին «Բուշեր» ատոմակայանը, որ կառուցվում է ռուսաստանցի մասնագետների կողմից, պետք է գործարկվի մինչեւ 2010թ. վերջը: Այդ մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, մարտի 29-ին լրագրողներին հայտնել է «Ռոսատոմ» պետական ընկերության ղեկավար Սերգեյ Կիրիենկոն:

«Մինչեւ 2010թ. ամառը պետք է կայանա „Բուշեր“ ԱԷԿ-ի մեկնարկը»,- հայտարարել է Կիրիենկոն: Նա ընգծել է, որ ատոմակայանի շինարարության ձգձգումներ չեն լինի, ամեն ինչ ընթանում է ըստ գրաֆիկի, որ համաձայնեցվել է իրանցի գործընկերների հետ դեռ 1,5 տարի առաջ:

Հիշեցնենք, Բուշերի ԱԷԿ-ի շինարարությունը սկսվել է դեռ 1975թ., սակայն Իրանում հեղափոխությունից հետո գերմանական ընկերությունները հրաժարվեցին պայմանագրից: ԱԷԿ-ի առաջին բլոկի շինարարությունն ավարտում է «Ատոմստրոյէքսպորտ» ընկերությունը: