Ժնեւի արվեստի եւ դիզայնի համալսարանում (HEAD-Geneva) ցուցադրման տեխնիկապես նոր միջոց են ստեղծել, որը դուրս է  պլանշետի էկրանի սահմաններից, գրում է «computera.ru»-ն: Տեխնոլոգիան կոչվում է IDNA: 

Ծրագրավորող  Սիլվեյն Ջոլին ասում է, որ IDNA «տարածական պատմություն չէ»: Առայժմ նման ֆիլմեր կարելի է դիտել միայն  iPad-ի օգնությամբ, որի վրա փորձարարական ծառայություն է հաստատված. այն  հնարավորություն է տալիս  տեսարանը դիտել տարբեր անկյուններից` սարքի շնորհիվ: Պատմությունը նաեւ կարող է ճյուղավորվել, եւ հանդիսատեսը կարող է մասնակցել դրա զարգացմանը, հաղորդում է NEWSru.com-ը:

Այդ ֆիլմերի միայն  բոլոր տեսարանները չեն որ եռաչափ են, ձայնը նույնպես փոխվում է, կախված նրանից, թե ինչպես է թեքված պլանշետը եւ ինչպես է այն ցուցադրում տեսարանը: Հետեւի տեսադաշտի ձայները մարում են, իսկ առաջնամասինը` բարձրանում: Նախնական տարբերակը  նկարվել է Photoshop-ում, հավաքվել` After Effects –ում եւ ներմուծվել Unity 3D: