Շվեդ բժիշկները խոսում են կախվածության նոր ձեւի մասին, որը ձեռք է բերում ժողովրդական հիվանդության կարգավիճ-ակ: Խոսքը սմարթֆոնային կախվածության մասին է: Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ մասնագետների դիմողներն ամենից հաճախ դժգոհում են, որ «բջջային կախվածությունը» անդրադառնում է աշխատանքի եւ առօրյա կյանքի վրա:

Ինչպես մասնագետներն են կարծում, նոր խնդրի հիմնական բաղկացուցիչներից է անընդհատ հասանելի լինելու անհրաժեշտության զգացումը: Ներկայումս «բջջային կախվածության» հատուկ բուժում չկա: Առաջին քայլ որոշակի ժամերին բջջային կապից հրաժարվելն է: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: