Ցանցում է հայտնվել zuckerbergfiles.org.-ը, որտեղ հավաքվում եւ արխիվացվում է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի մասին ինֆորմացիան:

Ինչպես նշվում է կայքի նկարագրությունում, zuckerbergfiles.org արխիվը ներառում է Ցուկերբերգի բոլոր հանրային ելույթների ձայնագրությունները, նրա բոլոր փոսթերի, հարցազրույցների, շնորհանդեսների, ընկերության բաժնետերերին ուղղված նամակների տեքստերը, ինչպես նաեւ հրապարակումների բիբլիոգրաֆիկ տվյալները:

«Ցուկերբերգի ֆայլերը» հասանելի են միայն գիտնականների, հետազոտողների եւ ուսանողների համար: Որպեսզի կայքը հասանելի լինի, ռեսուրսի սեփականատիրոջը պետք է ներկայացնել սեփական անձի մասին տեղեկություններ եւ թե ինչի համար է հարկավոր այդ տեղեկատվությունը: