Եվրոպական առաջատար երկրների քաղաքական գործիչները սկսել են հրաժարվել բջջայիններից՝ ԱՄՆ գաղտնալսումներից խուսափելու: Մասնավորապես, Ֆրանսիայում եւ Նիդերլանդներում բոլոր բարձրաստիճան պածտոնյաներին պարտավորեցրել են շուտափույթ կերպով անցում կատարել բջջային սարքերի օգտագործման, որոնք զինված են կապի ապակոդավորման համակարգերով:

Այսպիսով ԵՄ երկրների առաջնորդները ցույց են տվել, որ այնքան էլ չեն հիմնվում Եվրահանձնաժողովի մշակված դիրեկտիվի վրա՝ կապված անձնական տեղեկությունները պաշտպանելու հետ: Այդ միջոցները ընդունվում են ոչ միայն ԱՄՆ դեմ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Հիշեցնենք, որ Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոն խնդրել է նախարարներին կառավարության նիստին ներկայանալ առանց սմարթֆոնների՝ գաղտնալսումից խուսափելու: