Եվրոպացի գիտնականները ստեղծել են Մարսի եռաչափ քարտեզ. նրանք նախապատրաստել են տեսագրություն, որի միջոցով դիտողը կարող է բարձրից տեսնել կարմիր մոլորակը եւ պատկերացնել դրա շուրջ թռիչքը, հաղորդում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով ESA-ն:

Քարտեզը կազմվել է մոլորակից ստացված լուսանկարների շնորհիվ: Հենց դրանց հիման վրա էլ ստեղծվել է համակարգչային գրաֆիկական պատկերը:

Տեսագրությունը նվիրված է Mars Express սարքի առաքելության տասնամյակին, որը երկրից կարմիր մոլորակ է ուղեւորվել  2003թ: