Strategy Analytics կոնսալթինգային ընկերության նյութերի համաձայն՝ այս տարվա 3-րդ եռամսյակում Apple-ի բաժինը սմարթֆոնների շուկայում կրճատվել է 15,6 տոկոսից հասնելով 13,4 տոկոսի:

Եռամսյակում ամերիկյան ընկերությունը թողարկել է 33,8 մլն iPhone, ինչը 26 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Strategy Analytics-ում նշել են, որ ցուցանիշների էական բարելավման են սպասում 4-րդ եռամսյակում՝ կապված նոր iPhone 5s-ի նկատմամբ բարձր պահանջարկի հետ, հաղորդում է Lenta.ru-ն:

Apple-ի հիմնական մրցակից Samsung-ը 55 տոկոսով ավելացրել է սմարթֆոնների արտադրությունը, տարեկան կտրվածքով այն հասցնելով մինչեւ 88,4 մլն-ի: Հարավկովկասյան ընկերության բաժինը շուկայում աճել է՝ 32,9 տոկոսից հասնելով ռեկորդային 35,2 տոկոսի: