Սթիվ Ջոբսի Լոս Անջելեսի տունը, որտեղ նա անցկացրել է իր պատանեկության տարիները, հայտարարվել է որպես պատմական տեսարժան վայր՝ պատմական օբյեկտների հարցերով քաղաքային հանձնաժողովի անդամների համապատասխան որոշմամբ:
Որոշումը կայացվել է միաձայն, գրում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով քալիֆորնիական San Jose Mercury News պարբերականը:
Ինչպես պարբերականն է ընդգծում, տանը պատմական տեսարժան վայրի կարգավիճակ տալը հանձնաժողովին թույլ է տալիս, եթե սեփականատերերը ցանկանան վերակառուցել տունը, քաղխորհրդին այդ առումով խորհուրդներ տալ:
Տեղեկություններն այն մասին, որ Ջոբսի տունը ցանկանում են պատմական տեսարժան վայր դարձնել, հայտնվել էին դեռեւս այս տարվա սեպտեմբերին:





























