Facebook ընկերությունը ներողություն է խնդրել որոշ օգտատերերի անձնական էջերի արգելափակման եւ սոցցանց մուտք գործելիս անձը հաստատելու պահանջի համար:
Ընկերության ներկայացուցիչը հստակեցրել է, որ պահանջը սակավաթիվ օգտատերերի է ներկայացվել եւ տեղի է ունեցել սխալմամբ, գրում է rbc-ն՝ վկայակոչելով The Drum ամսագրի հաղորդագրությունը:
Անհարթություններ հայտնաբերելով՝ մասնագետներն արագ հեռացրել են օգտատերերի վրդովմունքը հարուցած հաղորդագրությունները, նշել են Facebook-ում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Facebook մտնելիս օգտատերերը Government ID ներկայացնելու պահանջով հաղորդագրություն էին ստացել: Նրանք իրենց վրդովմունքն արտահայտել էին Twitter-ում:





























