Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը Արեգակի մակերեւույթին շաբաթվա ընթացքում արդեն երրորդ բարձրագույն՝ X2 դասի ռենտգենյան ժայթքումն է գրանցվել (Երեւանյան ժամանակով 01:54-ին):
Դրա աղբյուր է դարձել 1875 հատվածը, գրում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով Ռուսհիդրոմետի Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը:
Այդ հատվածը գտնվում է արեգակնային սկավառակի արեւմտյան մասում եւ շուտով կտեղափոխվի լուսատուի՝ Երկրի համար ոչ տեսանելի կողմ: Տվյալ դիրքը չի կարող գեոմագնիսական տատանումներ առաջացնել:
Սակայն պրոտոնների հոսքի կտրուկ աճը չի բացառվում, նշում են մասնագետները:
Առաջիկայում Երկրում մագնիսական փոթորիկներ չեն սպասվում: Հաջորդ մագնիսական փոթորիկները կարող են տեղի ունենալ նոյեմբերի 10-11-ին, կանխատեսում է «Տեսիս» տիեզերական աստղադիտարանը:





























