Հայաստանից ու Բելառուսից գիտնականները մշակում են սինթետիկ մարմար: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, քիմիական գիտությունների դոկտոր Լեւոն Թավադյանը, նախագիծը մշակվում է Բելառուսի ԳԱԱ քիմիական նոր նյութերի ինստիտուտի հետ համատեղ: Արհեստական քարի փորձնական տարբերակն արդեն ստացել են, սակայն նախագիծը կատարելագործման կարիք ունի, այդ թվում նաեւ ըստ Սաուդյան Արաբիայից պատվիրատուների ցանկությունների:
Թավադյանը պարզաբանել է, որ սինթետիկ մարմարը կազմված է հատուկ հավելանյութերից ու պոլիմեր կապերից: Դրանց ավելանում են հավելյալ ծածկույթները՝ մարմարին բնորոշ ձեւ ու փայլ հաղորդելու համար, ինչպես նաեւ գունավորման նյութեր: «Թվում է, ամեն բան պարզ է, սակայն շատ աշխատանք կա քիմիկոսներ ու նյութագետների համար»,- նշել է Թավադյանը:
Ինչպես նշել է Բելառուսի ԳԱԱ քիմիական նոր նյութերի ինստիտուտի տնօրենը, իր հերթին քիմիական գիտությունների դոկտոր Վլադիմի Աղաբեկովը, հավելումների շարքում են մետաղական ու ոչ մետաղական ծագման անօրգանական նյութեր:





























